211652_close_icon
views-count2870 դիտում article-date 16:59 31-10-2015

Գտնվել են Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի 17 երեխաների դիերը

Փրկարարները գտել են Եգիպտոսի Սինայի թերակղզում այսօր կործանված ռուսական A-321 ուղևորատար օդանավի 17 անչափահաս երեխաների դիերը: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով քաղավիացիայի ներկայացուցչին: Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 100 ուղևորների դիերը: Al Jazeera հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր նաև, որ գտնվել են օդանավի «սև արկղերը»: Reuters գործակալությունն էլ հայտնել էր, որ օդանավի բեկորների տակից լսվում են մարդկանց ձայներ: Հիշեցնենք, որ օդանավը ռադարներից անհետացել է Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց մոտ 23 րոպե անց: Այն պետք է թռչեր դեպի Սանկտ Պետերբուրգ: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Նմանատիպ նյութեր