Բունդեսլիգա. «Բավարիայի» մեքենան կանգնեցրին. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում վերջապես առաջին միավորները կորցրեց Մյունխենի «Բավարիան»:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը Ֆրանկֆուրտում այդպես էլ չկարողացավ գտնել «Այնտրախտի» դարպասի բանալիները և հանդիպումն ավարտվեց 0:0:
Հիշեցնենք, որ մինչ այս տուրը «Բավարիան» մեկնարկային 10 խաղում 10 հաղթանակ էր տարել, ինչը Բունդեսլիգայի պատմության ռեկորդ էր:
«Բավարիան» այս խաղից հետո ունի 31 միավոր: 2-րդ տեղում ընդացող «Բորուսիան» ետ է մնում 8 միավորով, սակայն մեկ խաղ խաղ պակաս է անցկացրել:
Նշենք, որ երեկ չնախատեսված միավորներ կորցրեց նաև Մադրիդի «Ատլետիկոն», որը արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Դեպորտիվոյին»՝ 1:1: Հաղթելու դեպքում «Ատլետիկոն» գոնե մեկ օրով կգլխավորեր Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
[b]
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր[/b]
«Այնտրախտ» - «Բավարիա»՝ 0:0
[b]Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր[/b]
«Դեպորտիվո» - «Աթլետիկո»՝ 1:1
Լուկաս Պերես, 77 – Տիագո Մենդեշ, 34



