ԱՄՆ-ն մեղմել է Կուբայի նկատմամբ կիրառվող առևտրի էմբարգոն
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Այդ մասին հայտնել է Սպիտակ Տունը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ ԱՄՆ և Կուբա կատարելիք այցելությունների նախաշեմին:
Իսկ նախօրեին Միացյալ Նահանգները հայտարարեց Կուբայի նկատմամբ առևտրային էմբարգոն մեղմելու մասին և մի շարք ամերիկյան ընկերությունների թույլատրեց մասնաճյուղեր բացել Կուբայում: