Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելել է Լոնդոնում հսկայական մզկիթի կառուցումը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է Լոնդոնում մզկիթի շինարարության նախագիծը, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ ծրագրված էր Նյուհեմ շրջանում կառուցել այնպիսի մի մզկիթ, որն իր չափսերով պետք է գերազանցեր Սուրբ Պողոս անգլիկական տաճարին, սակայն Լոնդոնի քաղաքապետարանը չի տվել իր թույլտվությունը, ինչից հետո նախագծի հեղինակները դիմել են կառավարությանը և այնտեղից նույնպես մերժում ստացել:
Մզկիթի կառուցման համար 10 տարուց ավելի պայքարում էր մուսուլմանական Tablighi Jamaat շարժումը: Նրա շինարարության համար ստորագրահավաք կազմակերպվեց 2007 թվականին, որին միացավ մոտ 250 հազար մարդ, սակայն նախագծին վիճակված չէր կյանքի կոչվել: