Բննախը մտադիր է արգելել Հայաստանի 22 գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի ղեկավարած Բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում արգելել Հայաստանի 22 գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Պատճառը ՀԷԿ-երի կողմից գետերին հասցված էկոլոգիական վնասներն են:
Բայց ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, ՀԷԿ-եր արգելվում է կառուցել նաև այն գետերի վրա, որտեղ արդեն իսկ գործող ՀԷԿ-եր ունեն ՀՅԴ բարձրաստիճան դեմքերը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Այդ գետերի վրա ՀԷԿ ունի անգամ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ընտանիքը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Ու արդյունքում հետաքրքիր վիճակ է ստեղծվել. ՀՀ ԲՆ-ն այսպես փորձում է փրկել ՀԷԿ-երի առատության հետևանքով սպասվող բնապահպանական հնարավոր աղետը, միաժամանակ նաև «կանաչ լույս է վառում» գործող ՀԷԿ-երի համար, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, և եղած ՀԷԿ-երը չեն փակվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]