211652_close_icon

Բակո Սահակյանը Լոնդոնում հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ

views-count1056 դիտում article-date 09:28 09-07-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ՝ մասնաճյուղի տնօրեն Արմինե Կարապետիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրիտանիայի մասնաճյուղի գործունեությունը՝ ուղղված հայրենիքի շենացմանը, նշելով, որ հիմնադրամի խողովակներով իրականացված ծրագրերը մեծապես նպաստում են Արցախի զարգացման ու զորացման գործին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր