1976 դիտում
16:47 29-10-2015
Արցախում ներդրվելու է նոր պատվաստանյութ
Նոյեմբերի 2-ից Արցախի Հանրապետության առողջապահական հաստատությունների առաջնային օղակում ներդրվելու է ևս մեկ պատվաստանյութ, տեղեկացնում է [url=http://artsakhpress.am/arm/news/29856/arcakhum---nerdrvelu---e-nor-patvastanyut.html]Artsakhpress.am[/url]-ը:
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ պատվաստումների պետական օրացույցում կավելանա պնևմակոկային վարակի դեմ պատվաստումը:
Կպատվաստվեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ից հետո ծնված բոլոր երեխաները: Հարկ է նկատել, որ պնևմակոկային պատվաստանյութը կանխարգելում է պնևմակոկային վարակները` մասնավորապես ստրեպտակոկուս-պնևմոնիայով պայմանավորված թոքաբորբերը, մենինգիտները, բրոնխիտները: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնն արդեն հագեցած է անհրաժեշտ պնևմակոկային պատվաստանյութերով և բժշկական պարագաներով:
Պատվաստումներին զուգահեռ կիրականացվի ամենօրյա մոնիտորինգ համաձայն առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պնևմակոկային պատվաստումների իրականացման մասին» հրամանի: Նոր պատվաստանյութի ներդրմանն ընդառաջ Ստեփանակերտ էին ժամանել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և նույն կենտրոնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանը: Նրանք սեմինար-խորհրդակցություն են անցկացրել մանկաբույժների, պատվաստումների գործընթացում ներգրավված բուժքույրերի և համաճարակաբանների համար:
Բանախոսները ներկայացրել են համաշխարհային, ինչպես նաև Հայաստանի վերջին տարվա փորձը, գործընկերների հետ քննարկել հետաքրքրող հարցերը: Աշխատանքային օրվա ավարտին հյուրերը հանդիպել են Արցախի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պնևմակոկային պատվաստանյութի ներդրման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր: Երևանից ժամանած հյուրերը փոխնախարարին են ներկայացրել Արցախի պատվաստումների պետական օրացույցի, ինչպես նաև սառցե շղթայի բարելավման հետ կապված մասնագիտական նկատառումները:
Նմանատիպ նյութեր
3661 դիտում
11:40 14-11-2018
Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, ներդրվելու է 100 մլն ԱՄՆ դոլար
4237 դիտում
09:56 22-05-2020
Ներդրվելու է ճանապարհային երթևեկության երեք նոր նշան. «Ժամանակ»
1429 դիտում
18:37 16-08-2024
Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում
Այս բաժնից
922 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
994 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
943 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ