1584 դիտում
14:07 29-10-2015
Իրանը ցանկացել է ստեղծել միջուկային զենք, սակայն հետո դրա կարիքը չզգացվեց. Իրանի նախկին նախագահ
Իրանը պատարստ էր աշխատել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, երբ 1980-ականներին պատերազմի մեջ էր Իրաքի հետ, սակայն դրա կարիքը հետո չի եղել: Այդ մասին հայտարարել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին:
«Երբ մենք սկսեցինք միջուկային ծրագիրը, արդեն պատերազմում էինք Իրաքի հետ և ուզում էինք որպես երկրորդ տարբերակ այն ունենալ, եթե հակառակորդը միջուկային զենք կիրառեր, սակայն դա չի իրագործվել»,-մեջբերում է Reuters գործակալությունը Ռաֆսանջանիի խոսքը:
Նա հավելել է, որ այդ հարցում Իրանի հիմնական նպատակը եղել է խաղաղ ատոմի կիրառումը, սակայն միշտ հաշվի են առել այն հանգամանքը, որ եթե Իրանին սպառնան միջուկային զենքի կիրառմամբ, ապա Իրանը նույնպես կարող է այդկերպ վարվել:
Նշենք, որ Ռաֆսանջանին 1989-1997 թվականներին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ 1980-89 թվականներին եղել է խորհրդարանի խոսնակ:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
10:31 04-05-2015
Պարսից ծովածոցի երկրները կսատարեն Իրանի միջուկային հարցով համաձայնագրին, եթե դրա դիմաց ԱՄՆ-ից զենք ստանան
3461 դիտում
22:15 06-01-2020
Իրանին չի հաջողվի միջուկային զենք ստեղծել. ԱՄՆ-ի նախագահ
3851 դիտում
16:03 06-12-2016
Իրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն խզի միջուկային գործարքը. Իրանի նախագահ
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
931 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար