211652_close_icon
views-count628 դիտում article-date 12:56 11-10-2026

Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա հինգ ուղղությունից․ տասնյակ ԱԹՍ-ներ կասեցվել են, կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ի գիշերը ռուսաստանյան զորքերը հինգ ուղղություններից 116 հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։

Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ճնշել է 94 ԱԹՍ, սակայն արձանագրվել են հարվածներ յոթ վայրերում, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերին։

Զինվորականների տվյալներով, ռուսաստանյան բանակը կիրառել է Shahed անօդաչուներ, այդ թվում՝ 95 ռեակտիվ, «Գերբերա» ԱԹՍ-ներ և «Պարոդիա» տիպի իմիտացիոն անօդաչուներ։

Թռիչքներն իրականացվել են Ռուսաստանի տարածքից՝ Օրյոլի, Կուրսկի և Պրիմորսկո-Ախտարսկի շրջաններից, ինչպես նաև Դոնեցկի մարզի և Ղրիմի տարածքներից՝ Գվարդեյսկոյե շրջանից։

Նախնական տվյալներով, տեղական ժամանակով ժամը 08:30-ի դրությամբ, ուկրաինական ՀՕՊ ուժերը ոչնչացրել կամ ճնշել են 94 անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ 74 ռեակտիվ Shahed, ինչպես նաև «Գերբերա»-ներ և այլ տիպերի սարքեր։

Միաժամանակ արձանագրվել է ռուսաստանյան 10 անօդաչու թռչող սարքերի հարված յոթ վայրերում։ Խոցված սարքերի բեկորները ընկել են ևս ինը վայրերում։

Դնեպրի վրա գիշերային հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ ութամյա երկու աղջիկ։ Քաղաքում վնասվել է բազմահարկ շենք, ինչպես նաև հրդեհվել են պահեստային տարածքներ։

 

Նմանատիպ նյութեր