211652_close_icon
views-count592 դիտում article-date 10:37 11-10-2026

Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը։ Այս մասին նա ասել է Թենեսի մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բազմիցս» հնարավորություն է ունեցել կարգավորելու հակամարտությունը, սակայն չի օգտվել այդ հնարավորությունից։

«Ես առաջարկում եմ նոր առաջնորդ գտնել, որը կկարողանա գործարք կնքել։ Նա (Զելենսկին) կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով երբեք դա չի արել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև պնդել է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահը ցանկանում է խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար։

«Նա ցանկանում է մեր ֆերմերների համար դիզելային վառելիքի հետ կապված խնդիրներ ստեղծել, քանի որ Ռուսաստանը դիզելային վառելիքի համաշխարհային մատակարարումների զգալի մասն է ապահովում»,- ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջել է հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին, սակայն, նրա խոսքով, Զելենսկին «անում է այն, ինչ ցանկանում է»։

 

Նմանատիպ նյութեր