211652_close_icon
views-count565 դիտում article-date 13:16 11-10-2026

Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին և ադրբեջանցի ժողովրդին օկուպցված Արցախի նկատմամբ վերահսկողություն սահմանելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության և եղբայրական կապերի ամրապնդման հեռանկարները։

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել ձեր ժողովրդին Ղարաբաղյան հարցի լուծման կապակցությամբ։ Վստահ եմ, որ տարածաշրջանում միշտ խաղաղություն և կայունություն կլինի»,- ասել է Կադիրովը։

 

Նմանատիպ նյութեր