Գերմանիայի Գավաթ. «Բորուսիան» դուրս եկավ եզրափակիչ, Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ` տեսանյութ
Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչում Բեռլինի «Հերտան» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»:
Դորտմունդցիների կազմում 83-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այսպիսով, «Բորուսիան» դուրս եկավ եզրափակիչ և վճռական խաղում կհանդիպի Մյունխենի «Բավարիայի» հետ: Նշենք, որ եզրափակիչ հանդիպումը կկայանա Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում` մայիսին:
Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Հերտա»-«Բորուսիա»` 0:3
Գոլերը` Կաստրո, 20, Ռոյս, 75, Մխիթարյան, 83