Մերկելի վարկանիշը ընկել է
Հայտնի քաղաքական գործիչ Անգելա Մերկելի վարկանիշը ընկել է` Գերմանիայում փախստականների հետ կապված իրավիճակի ֆոնին:
Նրա վարկանիշն ընկել է մինչև 63%, ինչը վատագույն արդյունքն է վերջին 3 տարում և 4%-ով ավելի ցածր է, քան նախորդ ամսում:
Ըստ Forsa ինստիտուտի ուսումնասիրության արդյունքների` վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Նրան աջակցում է բնակչության 72 %-ը: