Եգիպտոսի ԱԳ նախարարը հրավիրվել է Վիեննա՝ Սիրիայի հարցով բանակցություններին
Եգիպտոսի արտգործնախարար Սամեխ Շուքրին մասնակցելու է Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայանալիք Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցություններին, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա Վիեննա կժամանի Հնդկաստանից: Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդի խոսքով՝ հանդիպումը Եգիպտոսը շատ է կարևորում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակցություններին առաջին անգամ մասնակցելու են նաև Իրանի և Իրաքի պատվիրակությունները: