4523 դիտում
11:33 20-03-2020
Այսօր կկայանա Վիեննա-Երևան-Վիեննա առաջին չվերթը
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:
Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով):
Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահամնաված ցանկով ներքոնշյալ պետությունների քաղաքացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն։
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն
Միևնույն ժամանակ հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին»:
Նմանատիպ նյութեր
388 դիտում
14:29 11-06-2022
FLYONE ARMENIA-ն հունիսի 16-ին կիրականացնի Երևան-Բեյրութ-Երևան առաջին չվերթը
Այս բաժնից
352 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
382 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
346 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն