Եգիպտոսի իշխանությունները երկարաձգել են արտակարգ դրությունը Սինայի թերակղզում
Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել 3 ամսով երկարաձգել Սինայի թերակղզու հյուսիսային մասում հայտարարված արտակարգ դրությունը և պարեկային ժամը, որը հաստատվել էր շուրջ 1 տարի առաջ, հաղորդում է «Մասրաուի» թերթը:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին:
Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը թերակղզում հայտարարվել էր անցյալ տարվա հոկտեմբերին այն բանից հետո, երբ իրականացվեց խոշոր ահաբեկչություն և զոհվեց 30-ից ավելի զինծառայող: