«Իսլամական պետություն»-ը Հալեպից ոչ հեռու գրոհ է սկսել
                        ԻՊ գրոհայինները փակել են Սիրիայի Հալեպ քաղաք տանող գլխավոր ճանապարհնը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով սիրիական ընդդիմության իր աղբյուրներին: 
Նրանց խոսքով՝ հոկտեմբերի 27-ինց ԻՊ գրոհայինների և կառավարական բանակի միջև Հալեպ քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սաֆիր քաղաքի մերձակայքում մարտեր են ընթանում: 
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչները գրավել են Սաֆիրի մի քանի շրջաններ: Քաղաքը ռազմավարական նշանակության է համարվում, քանի որ Հալեպից Սաֆիր Սիրիայի բանակը մատակարարումներ է ստանում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

