Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերան հայտնել է, որ Հալեպի արևելյան հատվածից տարհանման գործընթացի սկզբից մինչև հիմա դուրս է բերվել մոտ 30.000 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն։
«Կարող եմ միայն ասել, որ այսօրվա դրությամբ տարհանվել է 30.000 մարդ»,-նշել է նա և հավելել, որ Հալեպի արևելյան շրջաններում դեռևս հազարավոր բնակիչներ կան, որ ցանկանում են լքել իրենց տները և տարհանումը դեռ մի քանի օր կտևի։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ գործընթացը 2 օրում կավարտվի։