«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պատրաստվում է իսլամական խալիֆայություն ստեղծել. ԶԼՄ-ներ
«Ալ-Քաիդա»-ի հետ սերտորեն համագործակցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր կողմից վերահսկվող տարածքներում իսլամական խալիֆայություն ստեղծելու ծրագրի մասին:
Հիշեցնենք, որ խմբավորումը ակտիվ գրոհներ է սկսել այս տարվա հունիսին: Նրա զինյալներն արդեն զավթել են Իրաքի հյուսիսային մի քանի նահանգներ: Իրաքի կառավարությունը, պատասխան հարված տալու նպատակով կամավորներ է հավաքագրել, որոնց թիվն այս պահին կազմում է մոտ 80,000: