211652_close_icon
views-count1056 դիտում article-date 17:40 21-10-2015

Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում  Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հերթական անգամ այցելել էր ԼՂՀ Հադրութի շրջան: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները եղել են Հադրութի շրջանի մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երևանից ժամանած հյուրերը ծանոթացել են մանկապարտեզի առօրյային, ուսուցման մեթոդներին: Վարչական շրջանի ղեկավարի անունից մանկապարտեզի աշխատակազմին և երեխաներին հանձնվել են նաև նվերներ :

Նմանատիպ նյութեր