Դանիայի ափերին F-16 կործանիչ է վթարվել, որը պատկանում էր այդ երկրի ռազմաօդային ուժերին, հաղորդում է Lenta.ru-ն:
Ըստ տեղեկությունների՝ օդաչուն փրկվել է կատապուլտի օգնությամբ: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին. Հյուսիսային ծովի հարավ-արևմտյան դանիական թագավորության ջրերում:
Օդաչուին գտել են Դանիայի ՌՕՈՒ ուղղաթիռները: Նա լուրջ վնասվածքներ չունի: Վթարի պատճառները ճշտվում են: