1022 դիտում
11:51 28-10-2015
Brent նավթի գինը նվազել է
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղվածություն են ցուցադրում ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին տվյալների ստացման, ինչպես նաև այն լուրերի ֆոնին, ըստ որոնց ԱՄՆ-ն մտադիր է վաճառել իր ռազմավարական պաշարների մի մասը, հաղորդում է Ria Novosti-ն:
Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,03%-ով և 1 բարելի դիմաց կազմել 46,84 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,1%-ով և կազմել 1 բարելի դիմաց 43,25 ԱՄՆ դոլար:
Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է 2018-2025 թվականների ընթացքում վաճառել 58 մլն բարել նավթ՝ իր ռազմավարական նավթային պաշարներից: Որոշումը կայացվել է Սպիտակ Տան ներկայացուցիչների և ԱՄՆ-ի օրենսդիրների միջև երկուշաբթի տեղի ունեցած դաշնային բյուջեի հարցով նախնական համաձայնագրի քննարկման ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1518 դիտում
11:38 01-05-2015
Brent նավթի գինը նվազել է, WTI-ի գինը՝ բարձրացել
762 դիտում
09:37 09-05-2015
Brent նավթի գինը նվազել է, WTI-ը՝ թանկացել
1481 դիտում
09:37 19-05-2015
Brent տեսակի նավթի գինը բարձրացել է, WTI-ը՝ նվազել
Այս բաժնից
889 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
970 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
913 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ