Նավթի համաշխարհային գները «տարբեր ուղղություններով են շարժվում»: Երեկ երեկոյան Մոսկվայի ժամանակով ժամը 21:12-ին Նյու Յորքի NYMEX առևտրի բորսայում ամերիկյան WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,76%-ով՝ կազմելով 59,39 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE FUTURES բորսայում ընկել է 0,23%-ով՝ կազմելով 65,39 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: