Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան սակարաններում տարաբնույթ դինամիկա են ցուցադրում՝ կապված Սաուդյան Արաբիայից նավթի արտահանման տվյալների և ԱՄՆ-ում ավտոմեքենաներով ուղևորությունների շրջանի բացման և, հետևաբար, բենզինի պահանջարկի մեծացման հետ:
Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 06:59-ին Brent էտալոն նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.23%-ով՝ կազմելով $66,12՝ 1 բարելի դիմաց, իսկ WTI թեթև նավթը՝ 0,07%-ով՝ $59,47՝ 1 բարելի դիմաց:
Նավթի համաշխարհային գների անկման վրա ազդեցին տեղեկություններն այն մասին, որ Սաուդյան Արաբիայից նավթի արտահանումը հասել է 2005 թվականից այս կողմ իր առավելագույն մակարդակին: Այս տարվա մարտ ամսին թագավորությունը օրական արտահանել է 7,9 մլն բարել նավթ: