Աֆղանստանում նոր ցնցումներ են գրանցվել: Ժամը 19:15-ի սահմաններում Ալմաթայից 861 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ավերվածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/10/27/68771/]Հիշեցնենք[/url], որ հոկտեմբերի 26-ին Ա ֆղանստանում տեղի ունեցած հզոր՝ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհված պակիստանցիների թիվը հասել էր 360-ի, աֆղանցիների թիվը՝ 90-ի: Այդ մասին հաղորդել էին պակիստանյան Nation և Pajvak գործակալությունները: