Աֆղանստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աֆղանստանի Պակիստանի սահմանային գոտում տեղի ունեցած ուժգին՝ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածներ կան, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Առնվազն 41 մարդ հոսպիտալացվել է պակիստանյան Փեշիվար նահանգում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է աֆղանական Բադախշան նահանգում: Ստորգետնյա ցնցումները, բաից Պակիստանից ու Աֆղանստանից, զգացվել են հաև Հնդկաստանում ու Տաջիկստանում:
Պակիստամի Հայբար-Փախթունխվա նահանգում իշխանությունները վտանգի կարմիր աստիճան են հայտարարել: Երկրաշարժից շենքեր են փլուզվել: