Աֆղանստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են Հնդկաստանում և Պակիստանում
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Երկրաշարժի ցնցումները զգացել են նաև Պակիստանի և Հնդկաստանի մայրաքաղաքներում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գինդուկուշում:
Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել: