211652_close_icon
views-count1019 դիտում article-date 21:49 27-10-2015

«Հայաստան. Արևմուտքը երկխոսում է Արևելքի հետ» խորագրով գիտաժողով Իտալիայի Բոլոնիա քաղաքում

Հոկտեմբերի 21-ին Իտալիայի Բոլոնիայի Ալմա Մատեր համալսարանի կողմից կազմակերպած Պատմության միջազգային փառատոնի շրջանակում անցկացվեց Հայաստանին նվիրված գիտաժողով՝ «Հայաստան. Արևմուտքը երկխոսում է Արևելքի հետ» խորագրով: Գիտաժողովը կայացավ համալսարանի հնագույն և անվանի Արքիջիննազիո գրադարանում: Գիտաժողովի բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և “Il Giorno” օրաթերթի լրագրող Մարկո Գուիդին: Նրանք խոսեցին Հայ ժողովրդի պատմության ու քաղաքակրթության, մշակութային հարուստ ժառանգության, Իտալիայում հայերի դարավոր ներկայության, Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Գիտաժողովի ավարտին կայացավ Տրեվիզոյի դպրոցների աշակերտների կողմից կատարված Հայաստանի վերաբերյալ «Հացի երգը, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը» ուսումնասիրության ներկայացումը: Որպես լավագույն հետազոտություն այն 2015թ. մայիսին արժանացել էր Իտալիայի սենատի տարեկան մրցանակին: Միջոցառումներին ներկա էին համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր