944 դիտում
18:32 03-02-2015
Հայաստանի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ համաժողով՝ Իտալիայի Բոլոնիա քաղաքում
Հունվարի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանության և Էմիլիա Ռոմանիա նահանգի Փոքր և միջին ձեռնարկությունների դաշնության նախաձեռնությամբ Բոլոնիայում գտնվող Դաշնության կենտրոնակայանում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով, որին մասնակցում էին նահանգի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30-ից ավելի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Դաշնության նախագահ Պաոլո Գովոնին և արտաքին կապերի պատասխանատու Իզաբելլա Անջիուլին: Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման միջոցառումների անցկացումը՝ հույս հայտնելով, որ այն իր նպաստը կբերի Հայաստանի և Էմիլիա Ռոմանիա նահանգի փոքր և միջին ձեռնարկատերերի միջև կապերի ու համագործակցության հաստատմանը:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և դեսպանության աշխատակից Սոնյա Կիարոտոն համաժողովի մասնակիցներին ներկայացրին Հայաստանի տնտեսական իրավիճակն ու ներդրումային դաշտը, զարգացման ծրագրերն ու մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հնարավորությունները:
Դեսպան Ղազարյանի և արտաքին կապերի պատասխանատու Իզաբելլա Անջիուլիի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց` կազմակերպել Դաշնության անդամ փոքր և միջին ձեռնարկատերերի առաքելություն Հայաստան:
Միջոցառման ավարտին դեսպանը պատասխանեց իտալացի գործարարների հարցերին, ինչպես նաև հարցազրույց տվեց տեղական լրատվամիջոցներին` Հայաստանի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1019 դիտում
21:49 27-10-2015
«Հայաստան. Արևմուտքը երկխոսում է Արևելքի հետ» խորագրով գիտաժողով Իտալիայի Բոլոնիա քաղաքում
1328 դիտում
23:16 20-10-2015
Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով Իտալիայի Ուդինե քաղաքում
2376 դիտում
19:36 11-04-2021
Իտալիայի առաջնություն. «Ռոմա» - «Բոլոնիա». մեկնարկային կազմերը
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»