4598 դիտում
21:24 24-08-2015
Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերը ներկայացրել է իր 5 մլն դոլար արժողությամբ նոր ավտոմեքենան
Մի քանի քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ֆկոյդ Մեյվեյզերը 4,8 մլն դոլարով ձեռք է բերել «Koenigsegg CCXR Trevita» ավտոմեքենա, որի մասին մարզիկը հայտնել է Instagram-ի իր էջում:
Նշված «սուպերմեքենան» համարվում է աշխարհում ամենաարագընթացներից մեկը: Ավտոմեքենան 100 կմ/ժ արագություն է բացում ընդամենը 2,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է՝ 410 կմ/ժ:
Մեքենայի թափքը պատրաստված է ածխաջրածնային մանրաթելերից և ծածկված է ալմաստի փոշով: Մեքենան արտադրվել է ընդամենը երկու օրինակից:
Նշենք, որ օգոստոսին «Ֆորբս» հանդեսը Մեյվեյզերին համարեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Բռնցքամարտիկը 2014թ. հունիսից մինչև 2015թ. հուլիսը վաստակել է 300 մլն դոլար: Միայն 2015թ. մայիսին ֆիլիպինցի Մենի Պակյաոյին նկատմամբ տարած հաղթանակի համար ամերիկացին վաստակեց 280 մլն դոլար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2920 դիտում
12:42 27-10-2015
Ֆլոյդ Մեյվեյզերը 3,5 մլն դոլարով նոր սուպերմեքենա է գնել
Այս բաժնից
3232 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3043 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3496 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները