Քենիայում ոստիկանությունը խարդախության համար ձերբակալել է մարաթոնի փոխչեմպիոնին
Քենիայի Նայրոբի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է StanChart վազթի ամենամյա ավանդական մարաթոնի փոխչեմպիոն Յուլիուս Նյոգուին: 28-ամյա վազորդը մարաթոնի վերջնամասում շրջանցելով իր մրցակցին, եզրագիծը հատել էր 2-րդը:
2-րդ տեղի համար մարզիկը պետք է 7 հազար դոլար ստանար, սակայն որակազրկվել է: Ոստիկանները կասկածել են, որ Նյոգուն խարդախության է դիմել, քանի որ մարաթոնը ավարտելով, ոչ միայն հոգնած տեսք չի ունեցել, այլ նույնիսկ քրտնած չի եղել, թեպետ պետք է վազեր 42 կիլոմետր:
Տեսագրությունները դիտելուց հետո պարզվել է, որ Նյոգուն մարաթոնում ընդամենը մեկ կիլոմետր է վազել, քանի որ վազքարշավի մեծ մասը թաքնվել է հանդիսականների շրջանում և միայն վերջում աննկատ միացել է առաջատարներին:
Ոստիկանությունը հարցաքննել է խորամանկ վազորդին և պարզել, որ վերջինս թաքնվել էր աղբարկղում:


