Վիլնյուսում մարաթոնի ժամանակ վազորդներից մեկը մահացել է
Այսօր, սեպտեմբերի 13-ին Վիլնյուսում պրոֆեսիոնալների ու սիրողների համար կազմակերպված մարաթոնի ժամանակ վազքուղում 44-ամյա մասնակիցներից մեկը մահացել է: այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է մարաթոնի տնօրեն Դարյուս Միկուլիսը:
«Մարաթոնի ժամանակ վայր ընկածին մոտեցել է բիշկների խումբը, սակայն նրան ուշքի բերելու փորձերը ապարդյուն են անցել: Բժիշկների նախնական գնահատականով, վազորդի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել», պատմել է տնօրենը: