Ռուսաստանը ափսոսում է ռուս-բրիտանական հարաբերությունների սառեցման համար. ՌԴ նախագահի խոսնակ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը կասեցնելու փաստին՝ ասելով. «Իսկապես, ռուս-բրիտանական քաղաքական երկխոսությունը սառեցման փուլում է հայտնվել և դրա նախաձեռնողը Ռուսաստանը չի եղել:
Մոսկվան գտնում է, որ մեր առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին հակազդող համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերը պահանջում են փոխգործակցություն:
Մենք ցավում ենք՝ դրա հետ կապված, սակայն այս պարագայում գնդակը բացառապես մեր բրիտանացի գործընկերների դաշտում է»:
Նա հավելել է, որ Բրիտանիան վաղուց է հրաժարվել բոլոր տեսակի շփումներից: