211652_close_icon

2022 թ.-ի Ջերմուկի իրադարձություններն անկյունաքարային են եղել նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում. Միրզոյան

views-count1471 դիտում article-date 14:44 21-05-2025
Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում ՀՀ պայմանագրային պարտավորություններին՝  այդ արձագանքը եղավ: Անմիջապես, առաջնախումբը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, արեց օպերատիվ զեկույց ու առաջարկներ այն մասին, որ ՀԱՊԿ-ի դիտորդներին պետք է ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար:

Եղել էր նաև կառավարությունների հանդիպում , աշխատում էին արտգործնախարարները և պաշտպանության նախարարներն այդ ուղղությամբ երկար ու իրենք էին խմբագրում այն առաջարկությունները, որոնք ներկայացվեցին ՀԱՊԿ-ի քարտուղարության կողմից ու ի վերջո մենք կոնսենսուսի հասանք ամբողջ տեքստի վերաբերյալ, որը ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր իրավիճակներում համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկեց հետաձգել ու կենսենսուս չեղավ»,-ասաց Լավրովը Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե 2022 թվականին Ադրբեջանը հարձակում գործեց ՀՀ- ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թիրախավորվեց Ջերմուկ քաղաքը, այն պայմաններում ՌԴ-ն ինչո՞ւ չարձագանքեց և չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները և գործնականում համարժեք արձագանք չեղավ:

ՀՀ ԱԳՆ  Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց.  «Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում, միաժամանակ ունենք նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները, և Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է: 

Անկյունաքարային է եղել այդ իրադարձությունը նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում, 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց ՀՀ-ին և Ադրբեջանին, հայաստանյան  կողմն իր համաձայնությունը հայտնեց առաջարկություններին, իսկ ադրբեջանական կողմը չտվեց դիրքորոշում, իսկ սեպտեմբերի առաջին կեսին մենք տեսանք ադրբեջանական ԶՈՒ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութան խախտումից հետո մեր դաշնակիցների հետագա գործողությունները գոհացուցիչ չէին»:

«Հոկտեմբերին տեղի ունեցավ հանդիպում Պրահայում: Վերահաստատվեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի  շրջանակներում»,- նշեց նա:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից։ «Այդ թվում՝ հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և բնականաբար, ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողսդջականության ճանաչման վերաբերյալ՝ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:

Նմանատիպ նյութեր