Ռուս-բրիտանական սկանդալի ֆոնին Եվրոպայի 20 երկրներ կարտաքսեն ռուս դիվանագետների
ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը Մեծ Բրիտանիայում թունավորելուց հետո ռուս-բրիտանական լարված հարաբերությունների ֆոնին Եվրոպայի միանգամից 20 երկրներ մտադիր են արտաքսել ռուսական դիվանագիտական նրկայացուցչությունների աշխատակիցներին։
Այդ մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը՝ անվանելով այդ միջոցառումը աննախադեպ։
Թերթի տվյալներով՝ դրանց թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Չեխիան, Իռլանդիան, Էստոնիան, Լիտվան և Բուլղարիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հետ է կանչվելու նաև ՌԴ-ում Եվրամիության դեսպանը։
Իսկ նախօրեին «Սկրիպալի գործի» առնչությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ազգային հետախուզությանն է կոչ արել արտաքսել ռուս դիվանագետնեերին։