Իտալիա. Առաջատարը դարձավ «Ռոման, պայքարը սրվեց. տեսանյութ
Իտալիայի առաջնության 9-րդ տուրից հետո նորից փոխվեց առաջատարը: Մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ֆիորենտինային» 2:1 հաշվով հաղթելուց հետո 20 միավորով նոր առաջատար դարձավ «Ռոման»:
Միանգամից չորս ակումբ «Ռոմայից» ետ են մնում 2 միավորով՝ «Ֆիորենտինան», «Ինտերը», «Լացիոն» և «Նապոլին»:
Կարևոր հաղթանակներ տարան «Միլանն» ու «Յուվենտուսը», որոնք մի փոքր շտկեցին իրենց մրցաշարային իրավիճակը, սակայն դեռ ետ են մնում առաջատարներից. «Միլանն» ունի 13, իսկ «Յուվենտուսը»՝ 12 միավոր:
[b]Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
[/b]
«Ֆիորենտինա» - «Ռոմա»՝ 1:2
Խոումա Բաբակար, 90+4 - Մոհամեդ Սալահ, 7, Ժերվինյո, 34
«Միլան» - «Սասուոլո»՝ 2:1
Կարլոս Բակա, 34 (11մ), Լուիս Ադրիանո, 84 – Դոմենիկո Բերարդի, 53
«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 2:0
Պաոլո Դիբալա, 20, Մարիո Մանջուկիչ, 49
«Կյևո» - «Նապոլի»՝ 0:1
Գոնսալո Իգուաին, 72



