211652_close_icon
views-count1707 դիտում article-date 14:05 27-09-2015

Անգլիա. «Մանչեսթեր Սիթիի» հերթական ֆիասկոն, «Չելսիի» փրկությունն ու նոր առաջատարը. տեսանյութ

Անգլիայի առաջնության 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն: Մրցաշարում վստահ մեկնարկած «Մանչեսթեր Սիթին» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Այս անգամ Պելեգրինիի սաներին 4:1 հաշվով ջախջախեց «Տոտենհեմը»: «Մանչեսթեր Սիթիի» պարտությունից օգտվեց նրա ամենասկզբունքային մրցակիցը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», որը սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Սանդերլենդի» նկատմամբ, վաստակեց 16 միավոր և մեկ միավորով շրջանցեց «Սիթիին»: Անգլիայի գործող չեմպիոն «Չելսին» շարունակում է անհաջող հանդես գալ: Հերթական խաղում լոնդոնցիները 0:2 հաշվով պարտվում էին առաջնության ետնապահ «Նյուքասլին», սակայն խաղավերջում կարողացան երկու գոլ խփել և գոնե մեկ միավոր վաստակել՝ 2:2: Բավական դիտարժան, գոլառատ և դրամատիկ ստացվեց «Լեսթեր»-«Արսենալ» հանդիպումը: Լեսթերցիները այս առաջնության հայտնություններից մեկն էին, առաջատարների թվում, և հենց առաջինն էլ նրանք բացեցին հաշիվը: Սակայն Արսեն Վենգերի սաները կարողացան բեկում մտցնել խաղում, ցուցադրել իրենց բնորոշ հարձակողական և կոմբինացիոն ֆուտբոլ և հաղթեցին 5:2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչիսը: «Արսենալը» վաստակեց 13 միավոր և «Վեսթ Հեմի» հետ կիսում է 3-4-րդ տեղերը: [b]Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր[/b] «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:1 Էրիկ Դայեր, 45, Տոբի Ալդերվեյրելդ, 50, Հարի Քեյն, 61, Էրիկ Լամելա, 79 – Կևին Դե Բրույնե, 25 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»՝ 3:0 Մեմֆիս Դեպայ, 45+2, Ուեյն Ռունի, 46, Խուան Մատա, 90 «Լեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 2:5 Ջեյմի Վարդի, 13, 89 – Թեո Ուոլքոտ, 18, Ալեքսիս Սանչիս, 33, 57, 81, Օլիվյե Ժիրու, 90+3 «Նյուքասլ» - «Չելսի»՝ 2:2 Այոսե Պերես, 42, Ժորժինյո Վեյնալդում, 60 – Ռամիրես, 79, Վիլիան, 87
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր