Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանի իշխանությանը հրաժարական տալ
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Վրաստանում «Ռուսթավի-2» հեռուստաալիքի շուրջ ընթացող իրադարձություններին և կոչ է արել իշխանություններին հրաժարական տալ, հաղորդում է Грузия-Онлайн-ը:
Նա հայտարարել է, որ վրաց ժողովուրդը թույլ չի տալ, որպեսզի երկիրը վերադառնա ճահիճը, որտեղից դուրս է եկել և խորհուրդ տվել իշխանությունների ներկայացուցիչներին պահել իրենց այնպես, ինչպես ինքը վարվեց 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության փակվելուց հետո:
«Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները և «Ռուսթավի-2» հեռուստաալիքն ազատ կլինի, Վրաստանը՝ ևս»,-ասել է նա: