Coca-Cola-ն և McDonald’s-ը Յոզեֆ Բլատերին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
Coca-Cola և McDonald’s ընկերությունները համատեղ հայտարարությամբ դիմել են ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին՝ կոչ անելով վերջինիս անհապաղ հրաժարական տալ:
«Օր օրի ՖԻՖԱ-ի իմիջն ու հեղինակությունը ընկնում են: Կազմակերպությանը անհրաժեշտ են շտապ և համակողմանի բարեփոխումներ: Դա հնարավոր է միայն անկախ քաղաքականության դեպքում», նշված է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:
Ընկերությունների այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Շվեյցարիայի իշխանությունները քրեական գործ են հարուցել Բլատերի դեմ: Արդեն մի քանի օր ՖԻՖԱ-ի նախագահը շվեյցարական դատախազությունում հարցաքննվում է: