211652_close_icon
views-count4766 դիտում article-date 12:01 24-10-2015

Այ քեզ ուրախություն, պարզվում է՝ գազի գինը դեռ էլի բարձրանալու տեղ ունի. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը մեկնաբանել է երեկ Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի արած հայտարարությունն այն մասին, որ «եթե այո իրավիճակը պահպանվի, որն այսօր անենք, կարծում եմ՝ կխուսափենք գազի գնի բարձրացումից»։ ««ՉԻ» - Այ քեզ ուրախություն։ Պարզվում է՝ գազի գինը դեռ էլի բարձրանալու տեղ ունի, բայց իշխանությունները մեծահոգաբար (հասկանայի է՝ առջևում հանրաքվե կա) հույս են տալիս, թե «բալքիմ չթանկանա»։ Եվ սա այն դեպքում, երբ վերջին մեկ տարվա ընթացքում գազը միջազգային շուկայում համարյա կիսով չափ էժանացել է, ու նույնիսկ Ռուսաստանն է Հայաստանին մատակարարվող գազն էժանացրել 24 դոլարով (հազար խորանարդ մետրի համար)։ Ընդ որում, ամեն անգամ, երբ իշխանաթյանները հայտարարում են, թե որեւէ ծառայություն «բալքիմ չթանկանա», անպայման թանկանում է»,–հեգնել է թերթը։

Նմանատիպ նյութեր