Օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագինը միաժամանակ բարձրանալու է եւ չի բարձրանալու. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Վաղը օգոստոսի մեկն է։ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը միաժամանակ բարձրանալու է եւ չի բարձրանալու։ Հունիսի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 7 դրամով բարձրացրեց սակագինը, սակայն հանրային ճնշման տակ, նախագահը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում պետք է աուդիտ անցկացվի։
Մինչ աուդիտի ավարտը սպառողները վճարելու են նույն սակագինը, իսկ կառավարությունը պետք է միջոցներ գտնի սակագնի բարձրացված մասը ՀԷՑ-ին վճարելու համար։ Սակայն պաշտոնապես չի հայտարարվել՝ ինչ աղբյուրներից պետք է կատարվեն այդ վճարումները։ Ենթադրվում է, որ գումարները վճարվելու են «Որոտանի կասկադի» վաճառքից ստացված գումարներից»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: