2613 դիտում
15:54 11-05-2017
Արցախի ՄԻՊ-ը Հունգարիայում է՝ մասնակցելու ռազմական հակամարտությունների զոհերի վերաբերյալ միջազգային համաժողովին
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Համաժողովը կազմակերպվել է Հունգարիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից և ընթանալու է մայիսի 11-ին։ Այս մասին տեղեկացրեցին Արցախի ՄԻՊ աշխատակազմ
ից։
Մինչ այդ, մայիսի 10-ին, Հայկական մշակութային կենտրոնում Ռ.Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարության, հայ համայնքի անդամների, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ, հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։
Անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Ռ.Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։
Ռ. Մելիքյանը մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։
Ռ. Մելիքյանը նշել է նաև, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
802 դիտում
20:19 24-10-2024
Հայաստանի ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
964 դիտում
16:33 14-11-2024
ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին
Այս բաժնից
508 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
541 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1147 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN