Ժոզե Մոուրինյո. Լրագրողների հետ արդեն այլ կերպ եմ շփվելու, բավական եղավ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր է փոխել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփման իր գործելաոճը, քանի որ լրագրողները հաճախ են ուշադրություն դարձնում ոչ ֆուտբոլային թեմաներին:
«Այլևս ինձանից ուրախ վերնագրեր չսպասեք: Ես ձեր հետ շփվելու եմ այնպես, ինչպես ձեր շեֆերը՝ առանց որևէ հարգանքի:
Ոչ ֆուտբոլային թեմաներով պատրաստ եմ քննադատությանը, նույնիսկ՝ ամենաանհեթեթ: Սակայն մասնավոր կյանքը և այն հիմարությունները, որը գրում եք, արդեն հերիք է:
Դա ինձ դուր չի գալիս, այնպես որ մենք անցնում ենք պրոֆեսիոնալ հարաբերությունների այլ մակարդակի», ասել է Մոուրինյոն: