211652_close_icon
views-count6890 դիտում article-date 14:05 09-08-2017

Ժոզե Մոուրինյո. Մենք թոփ-թիմ ունենք, բայց «Ռեալը» այլ մակարդակի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում Մադրիդի «Ռեալից» կրածպարտությունը: «Ես մի շարք առումներով գոհ եմ իմ թիմի խաղից: Պրեմիեր լիգայում «Ռեալ» չկա: Մենք թոփ-մակարդակի թիմ ունենք, սակայն «Ռեալը» պարզապես այլ մակարդակի է, այնտեղ բոլորովին այլ՝ անհավանական կարգի ֆուտբոլիստներ են Պարզապես չի կարելի կրկնել «Ռեալի» կիսապաշտպանությունը: Չկա երկրորդ Մոդրիչ, Կրոս, Իսկո և Կազեմիրո: Սակայն մենք երկրորդ խաղակեսում կարողացանք խնդիրներ ստեղծել «Ռեալի» համար: Խաղացինք այնպիսի ֆուտբոլ, որը դուր չեկավ նրանց: Գոհ եմ, թե ինչպես թիմն արձագանքեց 0:2 հաշվի ժամանակ Մենք հրաշալի պահ ստեղծեցինք: Հետո՝ 1:2 հաշվի ժամանակ, Ռեշֆորդը հրաշալի պահ ուներ, երբ մեն-մենակ դուրս եկավ: Մենք պայքարեցինք մինչև վերջ, և դա շատ լավ է»,- ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր