Ժոզե Մոուրինյո. Բոլո՞րդ տեսաք, թե ինչ եղավ. տեսանյութ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն փաստը, որ «Արսենալի» հետ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումից (0:1) մրցակցի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ձեռքսեղմում տեղի չունեցավ:
«Բոլո՞րդ տեսաք: Տեսաք, թե որտեղ էի ես: Ես կանգնած էի ու սպասում էի հաղթողներին: Ես սպասում էի նրանց այնտեղ, որտեղ իմ կողքով պիտի անցնեին, եթե դա ցանկանում են:
«Արսենալի» յուրաքանչյուր խաղացող մոտեցավ ինձ: Դա պարզ արարք էր, որը կարելի էր անել: Եթե ինչ որ մեկը չմոտեցավ, ապա դա խնդիր չէ, ոչ էլ աշխարհի վերջն է», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ խաղից հետո Արսեն Վենգերը չմոտեցավ Մոուրինյոյից՝ խուսափելով ձեռք սեղմումից: