211652_close_icon

ՖԻՖԱ-ի Live your goals-ի հերթական փուլը՝ Երևանում. ֆոտոշարք

views-count1576 դիտում article-date 20:16 23-10-2015
Հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Այս անգամ միջոցառումն անցկացվեց Երևանի թիվ 4 և 124 դպրոցում: Անցկացվեց ֆուտբոլի բաց դաս, 50 փոքրիկ ֆուտբոլիստուհիներ կատարեցին ֆուտբոլային վարժություններ, անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր: ՀՖՖ-ն տրամադրել էր գնդակներ, կոներ, օղակներ, իսկ ՖԻՖԱ-ն Live your goals շապիկներ: Լուսանկարները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր