2031 դիտում
19:38 22-10-2015
4-ամյա երեխայի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է 4-ամյա երեխայի մահվան պատճառը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել` երեխային բժշկի կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հայտնում է տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2015 թվականի հունիսի 16-ին` ժամը 13:55-ին, «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել, որ «աղիքային սուր ինֆեկցիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ջրաշեն գյուղի անչափահաս երեխա, ով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։
Քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխայի նկատմամբ բուժհաստատությունում ցուցաբերվել է ոչ պատշաճ բուժօգնություն։
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակչուհին 2015 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 13:55-ին, «Սուր աղիքային ինֆեկցիա, գաստրոէնտերոկոլիտ տարբերակ» ախտորոշմամբ ընդունվել է «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ինֆեկցիոն բաժանմունք։
Բժշկի՝ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի կողմից երեխայի վիճակը գնահատվել է «մոտ ծանրին»: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին հայտնի են եղել երեխայի հիվանդության զարգացման մասին տվյալները՝ բազմակի փորլուծություններ, փսխումներ, ջերմության առկայություն, որոնք վկայել են նրա մոտ «ջրազրկման» հիպովելեմիկ շոկի մասին՝ նրա մոտ ախտորոշելով նաև «Սուր աղիքային ինֆեկցիա, գաստրոէնտերոկոլիտ տարբերակ», ինչի պայմաններում երեխան պետք է հոսպիտալացվեր վերակենդանացման բաժանմունք, և այնտեղ կատարվեին անհրաժեշտ կենսական ֆունկցիաների պահպանմանն ուղղված բուժական ինտենսիվ միջոցառումներ: Սակայն բժշկի կողմից հիվանդը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ անգամ ինֆեկցիոն բաժանմունք նրա ընդունվելուց հետո, որտեղ երեխայի մոտ շարունակվել են պաթոլոգիական կորուստները՝ աղեստամոքսային տրակտից՝ լուծով, փսխմամբ՝ զուգորդված ջերմության առկայությամբ:
Նման պայմաններում բուժական միջոցառումների հիմնական նպատակաուղղվածությունը պետք է լիներ ինտենսիվ և արագ հակաշոկային ինֆուզիոն թերապիան՝ լիարժեք ծավալով ներերակային հեղուկների ներարկումը, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում բժշկի կողմից կատարված բուժումները՝ դեղամիջոցների ներարկումները, հեղուկների ծավալների անհամեմատ քիչ լինելու պատճառով չէին կարող և չեն ունեցել որևէ արդյունավետություն:
4-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արդեն կլինիկական մահվան վիճակում, որտեղ հնարավոր չի եղել կատարել որևէ ախտորոշում՝ ելնելով վերը նկարագրված օբյեկտիվ վիճակից, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում գտնված ժամերի ընթացքում երեխայի նկատմամբ բաժանմունքի վարիչի կողմից չեն իրականացվել բավարար հետազոտություններ, չի կատարվել կղանքի հետազոտություն, մեզի քննություն, էլեկտրասրտագրություն: Վերջիններս Ա.Պետրոսյանի կողմից ճիշտ կատարելու դեպքում հնարավոր կլիներ ճշտել հիվանդի ախտորոշումը, առավելապես՝ շոկային վիճակի առկայությունը, գնահատել ծանրության աստիճանը և կատարել համապատասխան համալիր բուժումներ, որոնք էլ կկանխեին հետագա բարդությունները:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արմավիրի բժշկական կենտրոն»-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երեխային ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար, ինչն անզգուշությամբ հանգեցրել է հիվանդի մահվան:
Նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
862 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
898 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները