«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը
«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը, որը ներկայացնում ենք ստորև․
«Երկար ժամանակ մտածում էի արձանգանքել, թե ոչ ձեր կայքում հունիսի 1-ին հրապարակված 10 ամսական Պ.Ա.-ի մահվան հետ կապված տեղեկատվությանը։ Որոշեցի համառոտ պարզաբանում տալ։
Նախ, երեխային Արմավիրի հիվանդանոց է տեղափոխել ոչ թե մայրը, այլ՝ տատը։ Նա նշել է, որ երեխան ջերմել է, տրվել է ջերմիջեցնող։ Դիմելու պահին երեխան հանգիստ էր, ջերմությունը եղել նորմալ, սատուրացիան՝ նորմալ(97%)։ Հետևաբար, առաջին բուժօգնության որևէ անհրաժեշտություն չի եղել։ Հնարավո՞ր է, որ որևէ բժիշկ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն չցուցաբերի հիվանդին, մանավանդ երեխային։
Երեխան ուղղորդվել է պոլիկլինիկա՝ տեղամասային մանկաբույժի մոտ, որպեսզի նա զննի և կազմակերպի բուժումը։ Ես չեմ ասել, որ «Երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի», այլապես ինչու՞ պետք է ուղղորդեի տեղամասային մանկաբույժի մոտ, կուղարկեի տուն։
Երեխան տեղամասային բժիշկ Լալա Ե.-ի կողմից ուղեգրվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ 4 օր անց մահացել է։
Ըստ ծնողի,ստացվում է , որ 2 բժիշկ հաջորդաբար հրաժարվել են առաջին բուժօգնություն ցուցաբերել նույն հիվանդին։ Առնվազն անհասկանալի է...
Պ.Ա.-ն 4 օր անց մահացել է հիվանդանոցում։ Բուժող բժիշկը հարազատներին հանգամանորեն բացատրել է հիվանդության և մահվան հանգամանքների մասին։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինելուց հետո , անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։
Ցավակցում եմ երեխայի ծնողներին և հարազատներին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 11-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին էր դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս․-ն և հայտնել, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերը, 10 ամսական Ա․ Պ․-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ․-ն կատարել էր երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել էր, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել էր տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե․-ի մոտ, ով նույնպես ստուգումներ կատարելուց հետո, հետագա ստուգումների համար ուղեգրել էր Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում էր ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։
Լուսինե Ս․-ն նաև հայտնել էր, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գառնիկ Դ․-ի և տեղամասի մանկաբույժ՝ Լալա Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։