«Գաբալայի» մարզիչ. Մխիթարյանը լիներ, այլ կերպ կպատրաստվեինք խաղին
Բաքվի «Գաբալայի» գլխավոր մարզիչ Ռոման Գրիգորչուկը այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի[url=https://shamshyan.com/hy/article/2015/10/21/68291/] բացակայությանը[/url]՝ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում իր թիմի հետ հանդիպմանը:
Ես լավ եմ ճանաչում Մխիթարյանին և չեմ մտածում, թե ծագումով որտեղից է: Նա լավ ֆուտբոլիստ է, և մեն՝ պատրաստվելով հանդիպմանը, չենք մտածել նրա անձնագրի մասին:
Եթե Մխիթարյանը Բաքու գար, մենք բոլորովին այլ խաղային տակտիկա կընտրեինք՝ հաշվի առնելով նրա ներկայությունը դաշտում: Չպետք է ֆուտբոլը քաղաքականացնել:
Մարդիկ կան, որոնք երեք տարվա աբոնոմենտ են գնում, որ ֆուտբոլ դիտեն: Մեզ դա պետք է հետաքրքիքր», ասել է Գրիգորչուկը:
Նշենք, որ «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:


