211652_close_icon
views-count896 դիտում article-date 18:13 22-10-2015

Մետրոպոլիտենի կայարանի մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի դռների մոտ տեղադրված աղբարկղի մեջ: Նշված վայրում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է ականանետի 2 արկ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 18 և 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր